Գլխավոր » Հայտարարություններ » ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դասընթացներ | [ Ավելացնել հայտարարություն ] |
ԲԱՐՄԵՆՆԵՐԻ, ԲԱՐԻՍՏԱՆԵՐԻ, ՖԼԵՅՐԹԵՆԴԵՐՆԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
19.01.2015, 10:35 | |
Բարմենների Հայկական Ասոցիացիան և ԱՐ.Բ.Ա. Թրեյնինգ ընկերությունը հրավիրում են սկսնակ, ինչպես նաև գործող բարմեններին մասնակցել Հայաստանում առաջին պրոֆեսիոնալ բարմենների պատրաստման և վերապատրաստման դասընթացներին: Դասընթացներն անց են կացվում միջազգային չափանիշներին համապատասխան: Դասընթացների տևողությունը 16 շաբաթ: Ինչպես նաև կազմակերպում են ֆլեյրինգի դասընթացներ, որտեղ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի սովորել ֆլեյրինգ (շշերով աճպարարություն), ինչպես նաև բարձրացնել իր մասնագիտական որակավորումը: Դասընթացների տևողությունը 8 շաբաթ է: Կազմակերպվում է բարիստաների դասընթացներ, որտեղ ուսանողները կտիրապետեն. • սուրճի պատմությանը • սուրճի տարատեսակներին և բովման տեխնոլոգիաներին • սուրճի պատրաստման տարբեր ուղղություններին (արաբական, ֆրանսիական, իտալական (էսպրեսսո), ամերիկյան և այլն) • լատե արտին • սուրճի և ալկոհոլային խմիչքների համադրությանը, սրճային կոկտեյլներին և այլն: Դասընթացների տևողությունը` 6 շաբաթ, ներառյալ տեսական և գործնական պարապմունքները: | |
Դիտվել է: 320 | Տեղադրված է մինչև: 28.02.2015 | |
Մեկնաբանություններ: 0 | |