Գլխավոր » Հայտարարություններ » ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դասընթացներ [ Ավելացնել հայտարարություն ]

"ԻՆՉՊԵՍ ԼԻՆԵԼ/ԴԱՌՆԱԼ ԵՐՋԱՆԻԿ"
25.02.2015, 11:19
Հրավիրում ենք միասին քննարկելու շատերին հետաքրքրող այս հարցը grow edutainment-ի կողմից կազմակերպվող Open Space (Բաց տարածություն) հանդիպման ընթացքում: Բաց քննարկման շրջանակներում դուք ազատ եք կազմակերպելու ուսուցման գործընթացը հենց Ձեզ հուզող հարցերի և մտքերի շուրջ: Open space-ը (Բաց տարածություն) ուսուցման, ինչպես նաև խորհրդակցությունների և քննարկումների անցկացման արդյունավետ ժամանակակից մեթոդ է, որը սկիզբ է առել 80-ական թթ.: Այն թույլ է տալիս ձևավորել ազատ ստեղծագործական միջավայր՝ նորարարական մտքերի առաջացման և հաջողության հասնելու համար: Այս եղանակը կիրառելի է 5-ից մինչև 2000 մասնակից ունեցող քննարկումների դեպքում և հաջողությամբ ներդրվել է ինչպես փոքր և միջին կազմակերպություններում, այնպես և միջազգային խոշոր կորպորացիաներում: Open space-ը չունի հստակ սահմանված օրակարգ: Ներկաները ազատ շրջում են քննարկման տարածքում և մասնակցում իրենց հետաքրքրող թեմայի քննարկմանը:
Անձ: grow edutainment E W | Телефон: 055 988417; 093 234722
Դիտվել է: 435 | Տեղադրված է մինչև: 25.03.2015 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանելու համար գրանցվեք.
[ Գրանցում | Մուտք ]