Գլխավոր » Հայտարարություններ » ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Դասընթացներ [ Ավելացնել հայտարարություն ]

Քննարկում-դասընթաց «Վարկերի և փոխառությունների հաշվապահական հաշվառում» թեմայով
07.04.2015, 10:45
Քննարկման ընթացքում կներկայացվեն ստացված վարկերի և փոխառությունների հաշվապահական հաշվառման պահանջները ըստ ՀՀՄՍ39-ի, Փոքր և Միջին Կազմակերպությունների Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտի (ՓՄԿ-երի ՖՀՄՍ-ի) և Հանրային Հատվածի Հաշվապահական Հաշվառման Ստանդարտի (ՀՀՀՀՍ-ի): Շեշտադրումը կատարվում է հետևյալ հարցերին՝ -ամորտիզացված արժեքով հաշվառում -շուկայականից էականորեն տարբերվող դրույքով փոխառությունների հաշվառում, -լողացող դրույքով վարկերի հաշվառման առանձնահատկություններ, -նախատեսված մարման ժամանակացույցից տարբերվող մարումների հաշվառում, -արտարժույթի փոխարժեքի փոփոխությունների հաշվառման: Քննարկում-դասընթացին կդիտարկվեն տարբեր օրինակներ, ինչպես նաև մասնակիցները հնարավորություն կունեն քննարկման դնել իրենց կողմից առաջադրված հարցերը: Դասընթացը կվարի ՖՀՄՍ-ների փորձագետ Ավետիք Մովսիսյանը: Մասնակցության վճարը 5000 դրամ է: Շրջանավարտ-մագիստրոսների համար գործում է 50% զեղչ: Մինչև ապրիլի 10-ը գրանցվելու դեպքում կգործի 30% զեղչ, մինչև ապրիլի 16-ը՝ 20%:
Անձ: ՀՈՒՄԿ հիմնադրամ E W | Телефон: 010 575 940
Դիտվել է: 357 | Տեղադրված է մինչև: 29.04.2015 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանելու համար գրանցվեք.
[ Գրանցում | Մուտք ]